Financial Times-ի գլխավոր խմբագիրը հեռանում է պաշտոնից

Financial Times թերթի գլխավոր խմբագիր Լայոնել Բարբերը, որն այդ պաշտոնում աշխատել է 14 տարի, պաշտոնաթող է լինում: Այս մասին տեղեկացնում է հրատարակության կայքը:

Ինչպես նշվում է, 64-ամյա Բարբերը թերթի կոլեկտիվին հղած էլեկտրոնային նամակում հայտնել է, որ իր պաշտոնից կհեռանա հաջորդ տարվա հունվարին:

«Երբ ես դարձա գլխավոր խմբագիր, խոստացա վերականգնել Financial Times-ի ռեպորտաժի և լրագրողական մեկնաբանության ոսկե ստանդարտները, ինչպես նաև օգնել տնօրենների խորհրդին ստեղծելու կայուն և շահութաբեր գործարարություն»,-գրել է նա՝ հավելելով, որ Financial Times-ում աշխատանքն իր համար հազվագյուտ առանձնաշնորհություն և բավականություն է տվել:

Ընդհանուր առմամբ Բարբերը Financial Times-ում տարբեր պաշտոններում աշխատել է 34 տարի: Հրատարակության գլխավոր խմբագիր է նշանակվել 2005 թվականին:

Ամենաթարմ