2023 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 144 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում տրամադրել Արցախին։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ 2022 թվականի համար ևս 144 միլիարդ դրամ էր նախատեսվել։
«Այսինքն՝ առանց փոփոխության եկող տարի նույնչափ կֆինանսավորվի»,- ասաց Խաչատրյանը։
Նա հավելեց, որ ընթացքում խնդիրներ ի հայտ գալու դեպքում Հայաստանի կառավարությունը լրացուցիչ կքննարկի և համապատասխան լուծումներ կտա դրանց, ինչի համար նախատեսվել է ևս 20 միլիարդ դրամ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նախորդ նիստում: