Արքայազն Հարրին և արքայազն Ուիլյամը շփում են ունեցել արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողության ընթացքում։
Այդ շփումը հայտնվել է օբյեկտիվների տեսադաշտում։
Չնայած Հարրին ու Ուիլյամը լարված հարաբերություններ ունեն, կա կարծիք, որ այդ լարվածությունը կանցնի հուղարկավորությունից հետո։
Տեսախցիկները ֆիքսել են, որ նրանք միմյանց կողքի կանգնած չեն եղել թաղման արարողությանը, բայց միասին են դուրս եկել Սուրբ Գեորգիի մատուռից։ Նրանց հետ է եղել Քեյթ Միդլթոնը՝ Ուիլյամի կինը։ Ինչ վերաբերվում է Մեգան Մարքլին, ապա նա ներկա չի գտնվել Ֆիլիպի հուղարկավորությանը, քանի որ հղի է։