Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են Գեղարքունիքի մարզում

Հրապարակող՝

hrdeh

Նոյեմբերի 25-ի՝ ժամը 13:30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հաջողվել է մարել, իսկ մյուս օջախներում աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Հրդեհաշիջման գործողությունները ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ Աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարարական ծառայող, 10 ոստիկանության ծառայող, 103 էկոպարեկ, ինչպես նաև 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 70 թռիչք՝ հետախուզման և հրդեհաշիջման նպատակով։

Հրշեջ-փրկարարների համառ աշխատանքի շնորհիվ հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները, այդ թվում՝ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի և Շիրակի մարզերում։ Հրդեհաշիջման գործողություններին աջակցում են նաև հարակից համայնքների բնակիչները։ ՆԳՆ փրկարար ծառայությունը կոչ է անում համայնքների բնակիչներին խուսափել չոր խոտերի և ցանքատարածքների այրումից՝ կանխելու լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։ Հիշեցվում է, որ խոզանների այրումը վնասում է հողը, կենսաբազմազանությունը և մարդու առողջությունը։

Ամենաթարմ