Լոռու մարզում հայտնաբերվել է բացառիկ քրիստոնեական կոթող

Ամենադիտվածներ

Լոռու մարզում հայտնաբերվել է բացառիկ քրիստոնեական կոթող

Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում գազատար խողովակների փոխարինման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է քրիստոնեական թեմայով բացառիկ քանդակազար կոթող։ Շինարարները տեղեկացրել են համայնքային ոստիկանին, իսկ վերջինս՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։ Պահպանության ծառայության մարզային աշխատակիցները անմիջապես գործուղվել են համայնք՝ ուսումնասիրելու գտածոն։

Հայտնաբերված կոթողը, ըստ մասնագետների, ամենայն հավանականությամբ, վերաբերում է վաղ միջնադարին։ Կոթողի վրա պատկերված է Աստվածաշնչյան տեսարան, որը առանձնակի գրավչություն է հաղորդում գտածոյին։ Բացի գրեթե ամբողջական կոթողից, հայտնաբերվել են նաև առանձին կտորներ։ Համայնքի բնակիչների խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ նմանատիպ գտածոներ են հայտնաբերվում։ Նախկինում գյուղի տարբեր հատվածներում գտնվել են խեցեղենի կտորներ։ Ավագ սերնդի ներկայացուցիչները պնդում են, որ տարածքում ժամանակին տաճար է եղել։

ՊՈԱԿ-ի աշխատակիցները շարունակելու են ուսումնասիրությունները՝ գտածոյի պատմական և մշակութային արժեքը առավել մանրամասն պարզելու նպատակով։ Գտածոն կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գործում։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();