ԱՄՆ Ֆլորիդա նահանգի սենատը որոշում է ընդունել, որի համաձայն` դպրոցի ուսուցիչները իրավունք կունենան ուսումնական հաստատության տարածքում զենք կրել: Օրենքին կողմ է քվեարկել սենատի 22 պատգամավոր, 17-ը դեմ է եղել:
Նահանգի օրենսդիր մարմնի ղեկավար Բիլ Գալվանոն ասել է, որ երբ սկսվում է կրակահերթը, ամեն ինչ որոշում են վայրկյանները: Նրա խոսքերով՝ հիմա ուսուցիչները կկարողանան պաշտպանել երեխաներին հարձակումից:
Ընդունված օրինագիծը հաշվի է առել այն հանձարարականները, որոնք մշակել է հատուկ հանձնաժողովը նախորդ տարի Պերկլենդի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որտեղ աշակերտը կրակել էր ընկերների և ուսուցիչների վրա: Այդ ժամանակ զոհվել էր 17, տուժել՝ 15 մարդ:
Նշենք, որ արդեն ԱՄՆ 8 նահանգ օրենք է ընդունել, որը թույլ կտա ուսուցիչներին զենք կրել: