Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը Instagram-ի իր էջի միջոցով հայտնել է, որ վերսկսում է կարիերան։
Նա 1 ժամվա 2 լուսանկար է հրապարակել, որոնցից առաջինում ինքն ու UFC-ի նախագահ Դեյնա Ուայթն են, իսկ դրան կից գրված է, որ նրանք աշխատում են իրար հետ՝ 2020 թվականին աշխարհին մի հետաքրքիր իրադարձություն մատուցելու կապակցությամբ։
2-րդ լուսանկարում Միայն Մեյվեզերն է, որին կից գրառմամբ մարտիկը տեղեկացրել է, որ 2020-ին վերսկսում է կարիերան։
Հիշեցնենք, որ նրա վերջին մենամարտը կայացել է 2017 թվականին։ Այդ ժամանակ Մեյվեզերը մրցեց Քոնոր ՄաքԳրեգորի հետ ու հաղթեց նրան։
https://www.instagram.com/p/B5Jwv_MFLJi/
https://www.instagram.com/p/B5J0IMTlUYt/