2021 թ. դեկտեմբերի 10-ին FLYONE ARMENIA-ի A320 օդանավը ժամանել է Զվարթնոց օդանավակայան` կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով։ Երևան – Մոսկվա երթուղով առաջին չվերթը դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան կիրականացվի դեկտեմբերի 15-ին։ Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։
Չվերթը կիրականացվի հետևյալ չվացուցակով.
Մեկնում. Երևան EVN 07:00 → Ժամանում․ Մոսկվա VKO 08:50
FLYONE-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշեց. «Դեպի Մոսկվա կանոնավոր, ուղիղ չվերթների սկիզբը առանձնահատուկ նշանակություն ունի FLYONE ARMENIA-ի ուղևորների համար: Այժմ նրանք կարող են ավելի հաճախ այցելել Ռուսաստանում գտնվող իրենց հարազատներին, ընկերներին կամ ուղղակի զբոսաշրջային, աշխատանքային նպատակներով այցեր կատարել։ Դա հնարավոր դարձավ նաև ավիատոմսերի մատչելի գների շնորհիվ, որոնք սկսում են 39 եվրոյից»։
Բոլոր տոմսերը, այդ թվում՝ հավելյալ ծառայությունները, հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև՝ գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում
