Հասարակություն

Flyone Armenia-ն ներկայացվել է որպես շաբաթվա ստարտափ

Միջազգային հանրահայտ ավիացիոն «Simple Flying» պորտալը Հայաստանի նորաստեղծ «Flyone Armenia» ավիաընկերությունը ներկայացրել է որպես շաբաթվա ստարտափ։

Պորտալն անդրադարձել է ավիաընկերության ստեղծման պատմությանը, ներկայացրել առաջիկայում սպասվող չվերթները: «Իր պատմությամբ՝ FLYONE Armenia-ն Հայաստանի ամենաերիտասարդ ավիաընկերությունն է. այն եզակիներից, որ իր գործունեությունը սկսել է համավարակի պայմաններում՝ 2021 թվականին…. Ավիաընկերության ստեղծումը նշանավորվում է 60 միլիոն եվրոյի ներդրմամբ և 135 աշխատատեղերի ստեղծմամբ, ինչը կարևոր թիվ է պետության համար և հզոր ազդակ՝ զարգացնելու երկրի ավիացիոն հավակնոտ ոլորտը»,- գրել է միջազգային պորտալը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ