Ֆիլիպ Ֆոդենին է անդրադարձել «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարիոլան իր Pep’s City-ի՝ The Making of a Superteam նոր գրքում:
«Պատահական չէ, որ Ֆոդենի հետ նոր պայմանագիր ենք կնքել։ Նա միակ խաղացողն է, որին չի կարելի վաճառել որևէ պարագայում. նույնիսկ 500 միլիոն եվրոյով։ Ֆիլը ոչ մի տեղ չի հեռանա։
Երբ Դավիթ Սիլվան հեռանա, մենք հստակ գիտենք, թե ով է լինելու մեր նոր փոխարինողը։ Ֆոդենը մեծացել է մեզ մոտ։ Նա մեզանից մեկն է և կդառնա փայլուն խաղացող, լավագույններից մեկը Պրեմիեր լիգայում։ Մի բան պարզ է՝ Ֆոդենը տեղ ունի առաջին թիմում», – գրել է Գվարդիոլան։
19-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում անցկացրել է չորս հանդիպում, սակայն դրանցից միայն մեկին է դուրս եկել մեկնարկային կազմում: