fbpx
Աշխարհ

Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում տիրող իրավիճակի կապակցությամբ, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է սկսել: Այս մասին, ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ: Բոլոր ռազմական գործողությունները պետք է իրականացվեն ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, պետք է ապահովել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը»,-ասել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն նշում է, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և որ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն վստահության արժանի քաղաքական գործընթացը թույլ կտա երկարաժամկետ հիմքով կարգավորում ապահովել:

Ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ ցանկացած որոշման դեպքում պետք է պահպանվեն Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիայ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Ըստ տեղեկությունների՝ հրթիռակոծվում են նաև մի շարք հայաշատ բնակավայրեր․ նախատեսվում է նրանց տարհանումը։

Նշենք, որ այս ամենի մեջ ԱՄՆ-ն լվացել է ձեռքերը։ Թրամփի խոսքով՝ իրենք չեն օգնում քրդերին, քանի որ վերջիններս էլ չեն օգնել իրենց Երկրորդ աշխարահամարտին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ