Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկաս Մոուրայի Instagram-ի իր էջում գրառում է կատարել, որը նվիրված է Audi Cup-ում իր թիմի հաղթանակին: Ֆուտբոլիստը մասնավորապես գրել է.
«Շատ ուրախ եմ այս հիասնանչ ակումբի հետ առաջին տիտղոսը նվաճելու համար: Սա մրցաշրջանը սկսելու լավագույն տարբերակն է: Մենք ջանասիրաբար կաշխատենք, որպեսզի շարունակենք զարգացնել հաղթողի այս մտածելակերպը»:
Երկրպագուները սակայն այդքան էլ լուրջ չեն վերաբերվել, քանի որ այս տիտղոսը պաշտոնական բնույթ չի կրում: Նրանք ծաղրական բնույթի մեկնաբանություններ են գրել գրառման տակ:
«Իրոք անհարմար իրավիճակ է», – նշել է օգտատերերից մեկը: Մեկ այլ օգտատեր գրել է. «Շնորհավորում եմ, ե՞րբ է շքերթը»:
Նույնիսկ լոնդոնյան թիմի երկրպագուներից մեկն է կատակել այս թեմայով. «Լուկաս, ես սիրում եմ քեզ, բայց ես չեմ կարծում, որ այս գավաթը նշանակություն ունի»:
https://www.instagram.com/p/B0mTvOTnrt4/