fbpx
Աշխարհ

Թրամփը հայտնել է Վենեսուելայում շրջափակում և մեկուսացում սահմանելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը քննարկում է Վենեսուելայի դեմ շրջափակում մտցնելու հարցը: Այս մասին Թրամփը ասել է օգոստոսի մեկին Սպիտակ տան Հարավային մարգագետնում Օհայո նահանգ թռչելուց առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս: Հաղորդում է «Սի-սփեն» հեռուստաալիքը:

ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյո՞ք ամերիկյան իշխանությունները քննարկո՞ւմ են Բոլիվարական Հանրապետության դեմ «շրջափակում և մեկուսացում» սահմանելու հարցը՝ հաշվի առնելով «օգնության այն ծավալը, որը ստանում» է Կարակասը Մոսկվայից, Թեհրանից և Պեկինից: Հարցին Թրամփը դրական պատասխան է տվել, սակայն չի պարզաբանել այն:

ԱՄՆ պատժամիջոցները խորացնում են այն տնտեսական մեծ դժվարությունները, որոնց բախվել է Վենեսուելան: Երկրի նախագահ Նկոլաս Մադուրոն հուլիսի սկզբին Բաչելեթին հղած նամակում նշել էր, որ ԱՄՆ-ն զրկել է Վենեսուելային ավելի քան 30 մլրդ դոլարի նավթային ակտիվներից, ինչպես նաև բանկերում արգելափակվել և առգրավվել է 7 մլրդ դոլարից ավելի, որը նախատեսված էր պարենի և դեղերի գնման համար: Երկրի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից սահմանված այս պատժամիջոցային քայլերը որակել են որպես «տնտեսական ահաբեկչություն», որը Վենեսուելային զրկում է սնունդ ստանալու իրավունքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ