Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է լավ ֆուտբոլիստի հիմնական որակի մասին։
«Յուրաքանչյուր խաղացող, որ հայտնվում է մեր թիմում, լավն է: Բայց գլխավորը ինտելեկտն է։ Խելացի խաղացողը արագ է հասկանում, թե ինչ է կատարվում թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Երբ ձեր հայտացուցակում ունեք 16-17 խելացի խաղացող, գործերը կատարելը շատ ավելի հեշտ է դառնում: «Ատլետիկոյում» բոլոր խաղացողները վստահում են մեր գաղափարներին և խստորեն հետևում են մեր ուղեցույցներին:
Շատերը մոռանում են, որ երկու տարի առաջ, երբ մենք հաղթեցինք Լա Լիգան, մենք նույն կերպ էինք խաղում, և մեզ քննադատում էին կենտրոնական կիսապաշտպանությունում Կոկեի, Լեմարի և Լյորենտեի համար»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
