«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը անդրադարձել է Հարի Մագուայերի՝ «Լեսթերից» «Մանչեսթեր Յունայթեդ» ռեկորդային տեղափոխությանը: Նա նաև գնահատել է Կալիդու Կուլիբալիի տրանսֆերային արժեքը: Այս մասին հայտնում է ESPN-ը:
«Կալիդուի պայմանագրում 150 մլն ֆունտ հրաժարագին է նշված: Բայց, օրինակ, Անգլիայում Մագուայերի համար 85 մլն ֆունտ վճարեցին:
Այստեղ ես նրա համար 30-35 մլն ֆունտ կվճարեի: Կարծում եմ, որ Կուլիբալին 250 մլն ֆունտ արժե, եթե նրանք այդքան շատ են վճարել այդ տղայի համար:
Ֆուտբոլիստների չափազանց բարձր տրանսֆերային արժեքներն ի հայտ են եկել անգլիացիների պատճառով: Նրանք այնտեղ ավելի շատ են վաստայում, քան Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում և Գերմանիայում: Եթե ակումբը 800 մլն ֆունտ եկամուտ ունի, իր համար խնդիր չէ ֆուտբոլիստի համար 80, 90 կամ 100 մլն ֆունտ վճարելը: Տրանսֆերային շուկայում Անգլիայի և մյուս երկրների միջև մրցակցությունը չի կարելի արդար անվանել»,- ասել է Դե Լաուրենտիսը: