fbpx
Աշխարհ

Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցությունն Ուկրաինային․ Մակրոն

Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ նրան մատակարարելով հակահրթիռային եւ այլ պաշտպանական համակարգեր: Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք հակամարտության կողմ չենք Ուկրաինայում, բայց նրան ցուցաբերում ենք հումանիտար, տնտեսական եւ ռազմական աջակցություն: Եվ մենք պետք է այդ աջակցությունն ուժեղացնենք հակահրթիռային եւ այլ պաշտպանական համակարգերի մատակարարումներով»,-հայտարարել է Մակրոնը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ինչպես նշել Է Ֆրանսիայի ղեկավարը, միջազգային հանրակցությունը պետք է կրկնապատկի ջանքերն այն բանի համար, որպեսզի Ուկրաինան կարողանա վերապրել այս ձմեռը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ