fbpx
Աշխարհ

Գազայի հատվածում ֆրանսիացի 2 երեխա է սպանվել

Գազայի հատվածում երկու ֆրանսիացի երեխա է մահացել: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

«Ֆրանսիան ցավով տեղեկացավ ֆրանսիացի երկու երեխաների մահվան մասին, որոնք վիրավորվել էին Գազայի հատվածի հյուսիսում՝ իրենց մոր հետ: Վիրավորում ունի նաև երրորդ երեխան: Երուսաղեմում Ֆրանսիայի հյուպատոսությանը դեռ չի հաջողվել կապ հաստատել նրա հետ։ Այս պահին հնարավոր չէ ստուգել այս ընտանիքի վիճակը»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ֆրանսիան կրկին պահանջել է, որպեսզի օտարերկրյա քաղաքացիները, մասնավորապես ֆրանսիացիները, կարողանան արագ քել Գազայի հատվածը:

«ԱԳՆ ծառայություններն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ: Ֆրանսիան հիշեցնում է «անհապաղ մարդասիրական զինադադարի» պահանջը՝ հումանիտար օգնության անխոչընդոտ և արագ մուտք ապահովելու համար»,- նշվում է տեքստում։

Ավելի վաղ, Ֆրանսիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը հայտարարել էր, որ ֆրանսիական ռազմածովային ուժերի Tonner ուղղաթիռակիրը, որը հանդես կգա որպես լողացող հիվանդանոց, Գազա կհասնի «մոտ օրերս»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես հայտնել է, որ Ֆրանսիան ծրագրում է մոտ ապագայում տարհանել Գազայի հատվածում բնակվող իր մոտ 170 քաղաքացիներին։

Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետևանքով Ֆրանսիայի 35 քաղաքացի է զոհվել. 9-ը մարդ համարվում է անհետ կորած։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ