Ֆրանսիան մտադիր է ավելի շատ զինտեխնիկա և օգնություն տրամադրել Ուկրաինային

Ելիսեյան պալատը՝ պաշտպանության խորհրդի արտակարգ նիստից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան մտադիր է ավելի շատ զինտեխնիկա և օգնություն տրամադրել Ուկրաինային Ռուսաստանից պաշտպանվելու համար, փոխանցել է Le Parisien-ը

Ֆրանսիայի գլխավոր շտաբի տվյալներով՝ հաջորդ շաբաթվա վերջին մոբիլիզացվելու է ավելի քան 9,5 հազար ֆրանսիացի զինվոր։ «Մենք կունենանք ավելի քան 1500 ֆրանսիացի զինծառայողներ, որոնք անմիջականորեն կմասնակցեն ՆԱՏՕ-ի առաքելություններին՝ ուժեղացնելու դիրքերը արևելյան թևում», – AFP-ին հայտնել են շտաբում:

Ամենաթարմ