Օգոստոսի 4- ին ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կորոնավիրուսի դեմ 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Ֆրանսիայից Հայաստան ուղարկելու մասին։
«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին COVID-19 գլոբալ համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար:
Համավարակի հերթական ալիքին դիմակայելու նպատակով զանգվածային պատվաստումները կարևոր դեր ունեն մեր երկրի օրակարգում և առհասարակ` աշխարհում:

- Ֆրանսիան Հայաստան է ուղարկել 200 հազար դեղաչափ պատվաստանյութ․ Մակրոն
- Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել
200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստանին նվիրաբերելու Ֆրանսիայի կառավարության որոշումը վերստին վկայում է հայ-ֆրանսիական ամուր հարաբերությունների և այդ գործընթացում դեսպանների ներդրած ավանդի մասին:
Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակը»,- ասված է հաղորդագրության մեջ։

