fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում կորոնավիրուսի 4-րդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Ատալը հայտնել է, որ Ֆրանսիայում COVID-19-ի «դելտա» շտամի լայն տարածմամբ պայմանավորված, կորոնավիրուսի 4-րդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին:

«Նախորդ շաբաթ նկատվում է, որ համավարակը նոր թափ է ստանում: Մենք տեսանք, որ Միացյալ Թագավորությունում առաջին անհանգստացնող նշաններից հետո ալիքի զգալի բարձրացում եղավ: Մենք այդ անհանգստացնող նշանները տեսնում ենք մեր երկրում»,-նշել է նա:

Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ բնակչության շրջանում պատվաստումների գործընթացը ցանկալի մակարդակի վրա չէ: Պատվաստման ամբողջական կուրսն անցել է բնակչության 36 տոկոսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ