Ֆրանսիայի Հավր քաղաքի քաղաքագլուխ Լյուկ Լեմոնյեն հրաժարական է տվել իր մերկ լուսանկարների շուրջ ծագած սկանդալի պատճառով։ Այս մասին գրում է Le Figaro-ն։
Անհայտ կինը լուսանկարներն ուղարկել է քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաև վարչապետ Էդուար Ֆիլիպին, որը ավելի վաղ զբաղեցրել է Հավրի քաղաքապետի պաշտոնը։
Շաբաթվա սկզբին France Bleu Normandie ռադիոյի եթերում հարցազրույց էր հնչել, որում մի կին, որը հրաժարվել էր հայտնել իր անունը, հայտարարել էր, որ ինքն է լուսանկարները տարածողը։
Այժ, նա պնդում է, որ Լեմոնյեն փորձել է գայթակղել իրեն՝ ուղարկելով մերկ լուսանկարներ։ Պաշտոնյան կտրականապես հերքում է կնոջ խոսքերը։