Ֆրանսիական ակումբը կատակել է Նեյմարի տրանսֆերի շուրջ

Ֆրանսիական «Շամբլի» ակումբը «ցանկացել է ձեռք բերել» ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին: Ակումբի Twitter-Ի էջում հումորային բնույթի այսպիսի հրապարակում է կատարվել:

«22:30, Նեյմար, հիմա կամ երբեք»:

Հիշեցնենք, որ 27-ամյա բրազիլացին ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից և վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Բարսելոնա»: Սակայն կատալոնացիներին չհաջողվեց գնել հարձակվողին։

 

Ամենաթարմ