fbpx
Աշխարհ

Ֆրանսիան եւ Չինաստանը համագործակցության 14 պայմանագիր են ստորագրել

Ֆրանսիան և Չինաստանը մարտի 25-ին մի ամբողջ շարք համաձայնագրեր են ստորագրել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում: 14 պարտավորագրերի հրապարակումը կայացել է BFM հեռուստաալիքի եթերում երկու երկրների ղեկավարների մամուլի ասուլիսից առաջ:

Փաստաթղթերն ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ, այդ թվում՝ էներգետիկան, մշակույթը, տիեզերքը, ավիա և նավաշինությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակութային և բանկային ճյուղերում: Այլ բաների թվում հայտարարվել է Չինաստանի կողմից 300 Airbus A320 և Airbus A350 XWB ինքնաթիռների ձեռքբերման գործարքի ավարտման մասին, որի գումարը, սակայն, չի նշվում:

Փաստաթղթերի թվում հիշատակվում է 15 հազար բեռնարկղների համար 10 բեռնատար նավերի կառուցման պարտավորագիրը: Նաև համաձայնությունները վերաբերում են արբանյակների համատեղ ստեղծմանը և Ֆրանսիայի և Չինաստանի գիտական կենտրոնների համագործակցությանը տիեզերքի հետազոտման բնագավառում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ