Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է երկրի Արտաքին գործերի նախարարություն։
Այս մասին հայտնում է TASS-ը։
Նշվում է, որ պատճառը Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին ընդունած բանաձևն է։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այս թեմայով, նշելով, որ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի նման քայլը «վնասում է երկրի միջնորդի լիազորություններին»։