Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են ավարտին հասցնել կառավարության նախաձեռնած կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, որոնք դարձել էին երկրում բողոքի ակցիաների պատճառ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում:
«Ես լի եմ բարեփոխումներն ավարտին հասցնելու վճռականությամբ և մեծ ցանկություն ունեմ դա անելու՝ հարգելով մարդկանց և արձագանքելով նրանց մտահոգություններին»,-ասել է Ֆրանսիայի վարչապետը:
Չորեքշաբթի Ֆրանսիայի վարչապետը մտադիր է պարզաբանում տալ իրականացվող բարեփոխման մասին: Ֆիլիպը խոստացել է, որ իշխանությունները կկարողանան տալ դրական պատասխաններ բազմաթիվ քաղաքացիների հարցերին, որոնք տառապում են անարդարությունից ներկայիս համակարգի պատճառով. խոսքը, մասնավորապես, վերաբերում է կանանց և ֆերմերներին:
«Եթե մենք այսօր չիրականացնենք խորքային, լուրջ և աստիճանական բարեփոխում, ապա դա կանի մեկ ուրիշն ապագայում, միայն թե շատ ավելի կոշտ ձևով»,-նշել է նա: