Ֆրանսիայի հարավում 13 մարդ է տուժել լողափում հրավառության ժամանակ տեղի ունեցած պայթյունից: Այս մասին հաղորդում է France Bleu ռադիոկայանը:
Ըստ աղբյուրի՝ հրավառությունը տեղի է ունեցել լույս շաբաթ՝ Կոլիուրի Բորամար լողափի տարածքում: Տուժածներից 3-ը հոսպիտալացվել են, նրանցից երկուսը լուրջ այրվածքներ են ստացել: Դեպքի վայրում ևս 7 մարդու բուժօգնություն է ցուցաբերվել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառները պարզելու համար հետաքննություն է անցկացվում:
https://www.facebook.com/delclos.maxime/videos/2193052874154386/