fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում 250.000 լիտր կոնյակ է այրվել

Ֆրանսիայում սաստիկ հրդեհը 250 000 լիտր կոնյակ է ոչնչացրել։ Ալկոհոլն այրվել է Շարանտա դեպարտամենտի մառաններից մեկում։

Հրդեհն ընդգրկել է ֆոտոէլեկտրական վահանակները և տարածվել է 200 քառակուսի մետր մակերեսով մառանի, հարակից տան և 1000 քառակուսի մետր մակերեսով ցախատան վրա, փոխանցում է BFMTV-ն։

Հրդեհը մարել են 70 հրշեջներ։ Աղետից խուսափելու համար հրշեջները կտրել են դեպքի վայրից ոչ հեռու գտնվող 20 000 վոլտ էլեկտրահաղորդալարը։

Բարեբախտաբար, հրշեջներին հաջողվել է փրկել հարևանությամբ գտնվող օղու և լիկյորի գործարանը, որտեղ շուրջ 350 000 լիտր կոնյակ է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ