Ֆրանսիայում զոհվածների թիվն ավելացել է ևս մեկով-Azat TV
Աշխարհ

Ֆրանսիայում զոհվածների թիվն ավելացել է ևս մեկով

Դեկտեմբերի լույս 13-ի գիշերը Ֆրանսիայի հարավ-արևելքում, Ավինյոն քաղաքում մահացել է «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ժամանակ տուժած ցուցարարներից մեկը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը LCI հեռուստաալիքի վրա հղումով:

Ըստ հեռուստաալիքի, միջադեպը տեղի է ունեցել Ավինյոնի արվարձանում կեսգիշերին մոտ վրաերթի հետևանքով: 26-ամյա վարորդը ձերբակալվել է: Զոհվածը 23 տարեկան էր:

Այդպիսով «դեղին բաճկոնների» ցույցերի ընթացքում զոհերի քանակը հասել է 6-ի, նշում է հեռուստաալիքը: Ֆրանսիայում նոյեմբերի կեսից զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել ավտոմեքենաների վառելիքի գների բարձրացման դեմ:

Ավելի վաղ հայտնի դարձավ,որ Փարիզում բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել:

Ցուցարարները կրում են դեղին բաճկոններ, որի պատճառով ցույցերը կոչվեցին «դեղին բաճկոնների» ցույցեր: Սկզբից բողոքի ակցիաները կապված էին ավտովառելիքի ակցիզների նախատեսվող բարձրացման հետ, սակայն ավելի ուշ «դեղին բաճկոնավորների» շարժումը, ըստ իշխանությունների, ծայրահեղացավ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ