ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կազմակերպվում է անվճար ավտոբուսային տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատի օդանավակայան։ Այս ծառայությունը հասանելի է այն քաղաքացիների համար, ովքեր արդեն ունեն կամ ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից կազմակերպված չվերթի տոմսերը։
«Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն՝
Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝
Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին ժամը 02:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։
Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 4-ին ժամը 02:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։
Խնդրում ենք բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։
Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-ից 13 ժամ»,–ասված է հաղարդագրությունում։
Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ +37494366540։

