Վերջերս «Այաքս»-ից «Բարսելոնա» տեղափոխված հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը անկեղծացել է և ասել, որ մինչ «Բարսելոնա» տեղափոխվելը պլանավորել էր հանդես գալ ԱՊԼ-ում: Այս մասին հայտնում է Voetbal International-ը:
«Եթե անկեղծ, նախկինում ես պլանավորել էի գնալ Օվերմարսի հետքերով՝ սկզբից տեղափոխվել «Այաքս»-ից «Արսենալ», իսկ արդեն հետո «Բարսելոնա»: Սակայն քանի որ հնարավորություն եղավ միանգամից հայտնվել կատալոնական ակումբում, ապա ես այնտեղ եմ, որտեղ և ցանկանում էի լինել: Ավելի արագ ստացվել, քան ես կարող էի երազել», – ասել է դե Յոնգը։