fbpx
Առողջապահություն

Վաղը հատուկ չվերթով Ֆրանսիայից 10 բժիշկ կժամանի Հայաստան

Այսօր` հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հարցին` Հայաստանը կորոնավիրուսի շրջանակներում ի՞նչ աջակցություն է ստանալու այլ երկրներից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վաղը հատուկ չվերթով Ֆրանսիայից 10 բժիշկ կժամանի Հայաստան:

«Տարատեսակ. սկսած մասնագիտական զուտ կազմակերպչական առումով, վերջացրած աշխատող բժիշկների։ Վաղն ունենք 10 բժշկի այց հատուկ չվերթով Ֆրանսիայից, Լիտվիայի կառավարությունն է մեզ պատրաստ օգնել, հավանաբար մյուս շաբաթ կայցելեն, ՌԴ-ից մոտ հիսուն մասնագետ ցանկացել է օգնել և կրկին կայցելեն, նաև ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի հետ ենք բանակցությունների մեջ երկու տարբեր ուղղություններով»,-ասաց Թորոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ