Աշխարհահռչակ դարպասապահ Պետր Չեխը որոշել է կարիերան շարունակել հոկեյում: Նա կխաղա պատանեկան լիգայում հանդես եկող «Գիլֆորդ Ֆենիքս» ակումբում։
37-ամյա Չեխի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտը։ Նա Հոկեյիստի դերում իր առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 13-ին։
«Շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց խաղալ «Ֆենիքսում», ավելի շատ հոկեյիի փորձ կհավաքեմ։ Հույս ունեմ, որ ինձ կհաջողվի օգնել թիմին հասնել մրցաշրջանի նպատակներին», – ասել է Չեխը: