Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը տարին փակեց 101-րդ տեղում

Հրապարակող՝

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը տարին փակեց 101-րդ տեղում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է 2018թ դեկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը:

Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքը եւ Մավրիտանիայի հավաքականի հետ շարունակում է բաժանել 101-րդ հորիզոնականը:

Եվրո-2020-ում մեր ընտրանու մրցակիցներից առավել բարձր դիրք զբաղեցնում է Իտալիայի ազգային թիմը՝ 18-րդ հորիզոնական: Մեր մյուս մրցակիցներն այսպիսի տեղեր են զբաղեցնում.  34. Բոսնիա եւ Հերցեգովինա, 43. Հունաստան, 58. Ֆինլանդիա, 181. Լիխտենշտեյն:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը: Երկրորդ տեղում աշխարհի չեմպիոն Ֆրանսիան է:

  1. Բելգիա՝ 1727 միավոր
  2. Ֆրանսիա՝ 1726
  3. Բրազիլիա՝ 1676
  4. Խորվաթիա՝ 1634
  5. Անգլիա՝ 1631
  6. Պորտուգալիա՝ 1614
  7. Ուրուգվայ՝ 1609
  8. Շվեյցարիա՝ 1599
  9. Իսպանիա՝ 1591
  10. Դանիա՝ 1589

Ամենաթարմ