Հայ ֆուտբոլիստը կխաղա Նիդերլանդների Բարձրագույն խմբում

Ամենադիտվածներ

Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Ավենտիս Ավենտիսյանը կարիերան շարունակելու է հոլանդական Բարձրագույն խումբը ներկայացնող «Գոու Էհիդ Իգլզ» ակումբում։

Նշվում է, որ հայ պաշտպանն արդեն հաջող փորձաշրջան է անցել նոր ակումբում և հունվարի մեկից պաշտոնապես կմիանա ակումբին։

Ավենտիսյանը մինչ այս հանդես էր գալիս հունական ՊԱՕԿ-ի 2-րդ թիմում։ Նա նաև 2 հանդիպում է անցկացրել Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականում, ինչպես նաև՝ 13 Հունաստանի մինչև 16 և 17 տարեկանների հավաքականներում։

Ամենաթարմ