fbpx
Առողջապահություն

327 նոր դեպք, 667 ապաքինված ու 14 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 340723 դեպք, որոնցից 321106 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10479 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5077 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 327 նոր դեպք։ Մեկ օրվա ընթացքում ապաքինվել են ևս 667 հիվանդներ, գրանցվել է 14 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7683 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդ‌հանուր թիվը 1455 է: Մինչ այս կատարվել է 2401971 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ