Երեկ «Այաքսը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում 2-1 հաշվով հաղթեց «Բեշիքթաշին»։
Հաղթանակը կերտողներից էր Սեբաստիան Ալերը, ով դարձավ դուբլի հեղինակ, որոնք ՉԼ-ում Ալերի 8-րդ և 9-րդ գոլերն էին։ Ալերն առաջին անգամ է հանդես գալիս Լիգայում։
Ինչպես հաղորդում է Squawka-ն, սա ռեկորդային ցուցանիշ է ու Ալերը Չեմպիոնների Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով ՉԼ-ի առաջին 5 խաղերում 9 գնդակ է խփում։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Էրլինգ Հալանդին, ով առաջին 5 խաղում 8 գոլ էր հեղինակել «Զալցբուրգի» կազմում։