«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է տրանսֆերների գնի աճի մասին և նշել, որ ներկայիս ֆուտբոլը տարբերվում է անցալի ֆուտբոլից։
«Ժամանակակից ֆուտբոլում դժվար է հաշվարկներ կատարել։ Մեծ խաղադրույք է արվում պոտենցիալի վրա: Ֆուտբոլը հիմա տարբերվում է անցյալի հետ համեմատած։ Եթե մի կողմ թողնենք Ժոաո Ֆելիշի տեղափոխությունը, այժմ ցանկացած ֆուտբոլիստ արժե 100 միլիոն, նույնիսկ ոչինչ ցույց չտալով։ Ֆուտբոլում փողի դերը շատ է մեծացել։ Պաշտպանն ու դարպասապահն այժմ կարող են 70-80 մլն դոլար արժենալ, ես դրա հետ համաձայն չեմ, բայց դա այն աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք և պետք է հարգենք այն», – Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ 19-ամյա Ժոաո Ֆելիշը «Ատելտիկո» մադրիդ տեղափոխվեց 126 միլիոն եվրոյի դիմաց։ Նա դրանով դարձավ պատմության ամենաթանկ պորտուգալացի ֆուտբոլիստը։