G7 երկրները կստեղծեն ՌԴ քարոզչությանն արագ արձագանքելու մեխանիզմներ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտնել է, որ «Մեծ յոթյակի» (G7) երկրները կդիտարկեն առաջարկները ռուսական քարոզչության և ապատեղեկատվությանն արագ արձագանքելու և հակազդելու մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը:

Ռաաբի խոսքով՝ Մեծ Բրիտանիան, որն այս տարի նախագահում է Արևմուտքի յոթ խոշորագույն ինդուստրիալ երկրների կազմակերպությունը, կոչ է անելու G7-ի մասնակիցներին արդյունավետորեն պայքարել Ռուսաստանի քարոզչության դեմ: «Երբ տեսնենք, որ տարածում են սուտ, քարոզչություն կամ ֆեյք լուրեր, մենք պետք է գործենք միասնական կերպով, որպեսզի հետ մղենք և պատմենք ճշմարտությունը ոչ միայն մեր երկրի ժողովրդին, այլ նաև մարդկանց Ռուսաստանում, Չինաստանում և ամբողջ աշխարհում»,-պարզաբանել է Դոմինիկ Ռաաբը:

Այս մասին տեղեկանում ենք DW-ից:

 

Ամենաթարմ