Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան բանակցություններ է վարում Warner Bros. ընկերության հետ: Նա բանակցում է ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմի երկրորդ մասում նկարահանվելու համար։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter պարբերականը։
Նշվում է, որ նրա դերի մասին մանրամասներ դեռ չկան, սակայն հնարավոր է երգչուհին մարմնավորի Հարլի Քուինին՝ գլխավոր հերոսի նախկին հոգեբույժին։
Ըստ աղբյուրի՝ առայժմ հայտնի չէ՝ կփոխեն արդյոք ֆիլմի հեղինակները կերպարի նախապատմությունը, թե ոչ։

