Առաջին ալիքն արդեն մի քանի օր է ինչ գովազդում է մեզ մոտ ռուսական ՆՏՎ հեռուստաալիքի շնորհիվ հայտնի դարձած «Մասկի» հեռուստանախագծի հայկական տարբերակը, որը կրում է «Դիմակահանդես» անվանումը»:
Այս հեռուստանախագծի ամբողջ հետաքրքրությունը մասնակիցների գաղտնիությունն է, քանի որ ժյուրիի ու հեռուստադիտողի համար ամենաինտրիգայինը կռահելն է, թե ո՞վ է այս կամ այն դիմակի ներքո։
Բայց, այլ բան է, երբ աշխատանքով զբաղվում են արհեստավարժները և այլ է, երբ գործով զբաղվում են սիրողական մակարդակով` հեռու պրոֆեսիոնալիզմից։ Դրա վառ վկայությունն են արդեն գաղտնազերծված կերպարները, որոնց մասին տեղեկատվությունն արդեն շրջանառվում է ամենուր։
Ստեղծագործական թիմի ձախողումն արդեն ակնհայտ է. «Դիմակահանդեսի» մասնակից 4 անուն, դեռ եթերը չսկսված, արդեն գաղտանզերծվել է՝ Նունե Եսայան, Անդրե, Էրիկ, Հրաչուհի Ութմազյան։
Հետաքրքրե՞ց, թե ովքեր են մյուսները։ Պարտադիր չէ եթերին սպասել, շուտով մյուսների ով լինելն էլ հերթական արտահոսքով հայտնի կդառնա։