fbpx
Իրավական

Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել

Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը՝ անդրադառնալով «Հրապարակ» թերթի այսօրվա լուրին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն» վերտառությամբ հոդված, որը չի համապատասխանում իրականությանը։

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրված չէ։ Խնդրում ենք զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու դրսևորումներից»,-նշված է հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ