Գահերի խաղը հեռուստասերիալի աստղն այցելել է Մանչեսթեր Յունայթեդի մարզաբազա

Հայտնի դերասան, «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Կիտ Հարինգտոնն այցելել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա:

32-ամյա անգլիացի դերասանը, որը մարմնավորում է Ջոն Սնոուի կերպարը, այցելել է մանկունիացիների` Քարինգթոնում գտնվող բազան, որտեղ էլ լուսանկարվել է թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի հետ:

Հարինգտոնն ու Սուլշերը լուսանկարվել են «Յունայթեդի»` առաջին համարի մարզաշապիկով, որի վրա գրված է եղել «Հյուսիսի Արքա»:

Նշվում է, որ Հարինգտոնը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է: Նրա հետ լուսանկարներ են հրապարակել նաև Պոլ Պոգբան ու Քրիս Սմոլինգը:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ