Գահերի խաղը գիրքն ավարտելու ընթացքը ճնշող էր. Ջորջ Մարտին

«Սառույցի և կրակի երգ» վեպերի շարքի հեղինակ Ջորջ Մարտինը պատմել է, որ «Գահերի խաղը» սերիալի ավարտն իր համար փրկություն էր, քանի որ ինքը մշտապես ճնշում էր զգում գիրքն ավարտելու անհրաժեշտության պատճառով:

«Չեմ կարծում, որ սերիալը ինձ հեշտ է տրվել: Ամեն օր ես նստում էի գրելու և նույնիսկ եթե լավ օր էի ունենում, ինձ ահավոր էի զգում, քանի որ մտածում էի. «Աստված իմ, ես պետք է վերջացնեմ գիրքը: Ես ընդամենը 4 էջ եմ գրել, բայց 40-ը պետք է գրեի»,- ասել է Մարտինը Guardian պարբերականին տված հարցազրույցում:

Նա նաև ընդգծել է, որ սերիալի ավարտի տարբերակը և երկրպագուների ոչ միանշանակ արձագանքը ոչ մի կերպ չեն անդրադառնա իր ապագա գրքերի վրա:

Ավելի վաղ Մարտինը պատմել էր «Գահերի խաղը» սերիալի նախաբանի մասին, որի նկարահանումները ներկայում ընթանում են Հյուսիսային Իռլանդիայում: Նրա խոսքով՝ նախաբանի գործողությունները տեղի են ունենում «Գահերի խաղի» իրադարձություններից 5000 տարի առաջ, իսկ նախագծի հիմնական հակամարտությունը մարդկանց և սպիտակ քայլողների դիմակայությունն է:

Ամենաթարմ