Թուրքական «Գալաթասարայը» երկրպագուներին է ներկայացրել հարձակվող Ռադամել Ֆալկաոյին։
Հիշեցնենք, որ Ֆալկաոն «Գալաթասարայ» էր տեղափոխվել «Մոնակոյից»։
Ակումբի նորեկին ողջունելու համար երկրպագուները գրեթե ամբողջությամբ լցրել են տնային «Թյուրք Տելեկոմ» մարզադաշտը:
Հիշեցնենք, որ 33-ամյա կոլումբացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Գալաթասարայի» հետ նախատեսված է երեք տարով։ Թուրքիա ժամանելուց հետո նրան օդանավակայանում դիմավորել են 25 հազար երկրպագուներ։