Pitchfork-ը հայտնում է, որ Կանադացի երգիչ The Weeknd-ը, սոուլ ոճում ստեղծագործող երգչուհի SZA-ն և ռեփեր Թրեվիս Սքոթը նոր սաունդթրեք են ձայնագրում «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին 8-րդ եթերաշրջանի համար:
Pitchfork-ի տվյալներով «Գահերի խաղի» ստեղծագործական թիմը The Weeknd-ին խնդրել է սերիալի երկրպագուների համար երգ ձայնագրել, իսկ երգիչը որոշել է Թրեվիսին և SZA-ին էլ միացնել այս գործին: Պարբերականը նաև հայտնում է, որ սաունդթրեքը մոտ ժամանակներս հասանելի կլինի:
Նշենք, որ The Weeknd-ի և «Game of Thrones»-ի համագործակցության մասին պատմող լուրերը առաջինը հայտնվել են Reddit-ում և Սքոթի ֆեյսբուքյան ֆան էջում:
Հիշեցնենք՝ «Գահերի խաղի» վերջին` 8-րդ եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան կկայանա ապրիլի 14-ին:

