Գանձասարը վերադառնում է․ ակումբը կխաղա Առաջին խմբում

Հրապարակող՝

Հայ տեսուչը նշանակում է ստացել ԵՎՐՈ-2020-ի հանդիպումներից մեկի համար (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Ամենադիտվածներ

«Գանձասար» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիա է ներկայացրել հավաստագիր՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը (2021-2022 մրցաշրջան) մասնակցելու նպատակով։

Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ չնայած «Գանձասարը» չունի Առաջին խմբի առաջնությանը հանդես գալու ազգային արտոնագիր և ուշացումով է ներկայացրել մասնակցության հավաստագիրը, ֆեդերացիան միջնորդությամբ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին՝ առաջարկելով ընդառաջել «Գանձասարին»՝ Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հարցում:

Գործկոմի անդամները կողմ են քվեարկել ՀՖՖ միջնորդությանը։

Այսպիսով՝ «Գանձասարը» ներկայացված կլինի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

Ամենաթարմ