Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքի հայրապետական տնօրինությամբ կատարվել են մի շարք նշանակումներ։
Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Դամասկոսի հայոց թեմում։
Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Վիրահայոց թեմում։
Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանի տնօրենի պաշտոնից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում», – ասվում է գրառումում։