Այսօր զոհված զինծառայողների աճյունների որոնումներ տեղի չեն ունենա:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի էջից։
Նշվում է, որ աշխատանքներն ամենայն հավանականությամբ վաղը կշարունակվեն։
«Հրադադարից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1503 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են», – ասվում է գրառման մեջ:

