Գարիկ Պապոյանը՝ հայկական Jingle Bells-ի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաղորդավար, դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանն Facebook-ի իր էջում անդրադարձել է վերջին շրջանում անընդհատ քննարկվող ամանորյա երգին, որը հեղինակել են ինքը, Սոնա Ռուբենյանն ու Ավետ Բարսեղյանը:

Ըստ Պապոյանի, երգ գրելու առաջարկը ստացել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանից: Առաջարկից և ուրախացել է, և ոգևորվել: Միանգամից տարբեր գաղափարներ են սկսել քննարկել և կարճ ժամանակում անցել բուն գործին:

«Անկեղծ եմ ասում, ես, Սոնա Ռուբինյանը, Ավետ Բարսեղյանն ու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը փորձել ենք մեր նոր և Jingle Bells-ին հաստատ չհաղթող վատ երգով անշահախնդիր ավելի քաղցրացնել Ձեր Ամանորը»,-ասել է նա։

Ամենաթարմ