Ֆրանսիական երեք մելանխոլիկ և հիասքանչ երգ. Ne Me Quitte Pas, Bonjour, Tristesse և Ma Mémoire Sale

Ամենադիտվածներ

f5d1797b2710c5_5d1797b27110f

Ֆրանսիական այս երեք հիանալի երաժշտական գործերին միավորում է տխրության և մելանխոլիայի զգացումները։ Նաև այն, որ կերպարները ընդունում են այդ էմոցիաները և վերապրում յուրաքանչյուր պահը՝ անհնարին տգեղից մինչև էքստազային գեղեցիկը։

Ne me quitte pas (Մի լքիր ինձ) երգը ստեղծվել է բելգիացի երգիչ և երգահան Ժակ Բրելի կողմից, 1959 թ.։ Ne me quitte pas-ն ոմանց կողմից համարվում է Բրելի լավագույն գործը։ Այն գրվել է այն բանից հետո, երբ Բրելի սիրուհին՝ Զիզուն (Սյուզաննա Գաբրիելո) լքել էր նրան և «ջնջել» իր կյանքից: Պատճառը այն էր, որ Զիզուն հղի էր և Բրելը չէր պատրասվում ընդուներ երեխային։ Բրելի՝ երեխային չընդունելու փաստը, ստիպում է Զիզուին աբորտ անել։

Այս երգը ոչ այնքան սիրային երգ է, որքան՝ օհներգ տղամարդկային վախկոտությանը։ Այն նվաստացման, ափսոսանքի և տանջանքների մասին է։ Բրելի կենդանի կատարումը այնքան հանճարեղ և անկեղծ է,որ այն տեսնելիս մարմնով ուղղակիորեն սարսուռ է անցնում։

Bonjour, Tristesse (Բարև, տխրություն) երգը գրվել է 1958 թ.ին համանուն ֆիլմի համար։ Այն հիանալիորեն կատարում է Ջուլիետ Գրեկոն, թե՛ անգլերեն, թե՛ ֆրանսերեն լեզուներով։ Այս գործի մեղեդին և բառերը չեն կարող մելանխոլիայի զգացողություն չառաջացնեն։

Երգը պատմում է մի աղջկա մասին, ով պարբերաբար գտնվում է մելանխոլիայի, տխրության, գուցե և դեպրեսիայի աշխարհում։ Նա անէմոցիոնալ է, հոգնել և ձանձրացել է ամենից, ինչ կատարվում է իր շուրջը։ Բայց նա գեղեցկություն և կարեկցանք է գտնում դրա մեջ և հաշտվում այդ էմոցիաների հետ։

https://youtu.be/b2KGRC-FKtA

Ma mémoire sale (Իմ կեղտոտ հիշողությունը) երգը կատարում է ֆրանսիացի դերասան Լուի Գարելը Les Chansons d’Amour ֆիլմում (2007)։

Երգը պատմում է մի մարդու մասին, ով կորցրել է իր սիրուն, կոտրվել և կորցրել ինքն իրեն։ Հանդիպելով նոր մարդու՝ ում հանդեպ զգացմունքներ է սկսում ունենալ, սկսում է պատմել իր ցավի մասին։ Նա խնդրում է, որպեսզի նոր սիրելին բուժի իր ցավերը, կամ ինչպես երգի բառերում է ասվում՝ «լվանա իր կեղտոտ մտքերը»։

Երգը դանդաղ է և հիմնականում կարելի է լսել միայն կիթառի ձայնը, որը կատարյալ կերպով համատասխան է ամբողջ մթնոլորտին։ Այն յուրահատուկ տխրության քող է կրում, որը միառժամանակ դարձնում է այս երգը հիասքանչ և մելանխոլիկ։

Աննա Մարտիրոսյան

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();